Մեր կազմակերպությունը` սկզբնական անունը Ջի Էյ Սի Քոնսալտ, ստեղծվել է 2007թ-ին` որպես անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գնահատող կազմակերպություն: 2009թ-ին կազմակերպության հիմնադիրների կողմից վերակազմավորման որոշում կայացվեց, որի հետևանքով Ջի Էյ Սի Քոնսալտ-ը վերանվանվեց ԱՐ ՎԻ էմ ՔՈՆՍԱԼՏ: Կարճ ժամանակահատվածում կազմակերպությունը կարողացավ գործնական և ընկերական կապեր հաստատել Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների հետ: Այս տարի ԱՐ ՎԻ էմ ՔՈՆՍԱԼՏ-ը պայմանագրեր է կնքել Հայաստանի մի շարք առաջատար բանկերի հետ: Կազմակերպությունը իրականացնում է գույքի և տրանսպորտային միջոցների գնահատում, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների համար կատարում է գույքին պատճառված վնասի գնահատություն: Բանկերի համար ԱՐ ՎԻ էմ ՔՈՆՍԱԼՏ-ը իրականացնում է գրավի ենթակա անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գնահատում: Կազմակերպությունը ՀՀ գտնվող մի շարք արտասահմանյան կազմակերպությունների համար իրականացնում է անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գնահատում, ինչպես նաև կազմակերպում գույքի հետագա վաճառքը: Տվյալ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելով` կազմակերպության գերխնդիրն է ընդհանուր հետաքրքրությունների սահմանումը հզոր բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: Մեր արագ և որակյալ աշխատանքը հաճելիորեն կզարմացնի և կգոհացնի ձեզ:




