ՊՐՈֆԵՍԻՈՆԱԼԻԶՄ
Մեր կազմակերպությունը հաճախորդներին տրամադրում է միայն պրոֆեսիոնալ ծառայություններ: Մեր աշխատակիցները բանիմաց, շուկայից քաջատեղյակ մասնագետներ են, որոնք հասկանում են հաճախորդների պահանջները և ունակ են իրականացնել առավել հարմարավետ և օգտակար համագործակցություն:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Մենք կարողանում ենք լսել և ընկալել մեր հաճախորդներին, հասկանում ենք նրանց կարիքները և պահանջները և առաջարկում ենք խնդիրների լուծման լավագույն տարբերակները գույքի ոլորտում:
ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Մենք գնահատում ենք մեր հաճախորդների ժամանակի կարևորությունը և փորձում ենք առավել արագ և որակով բավարարել նրանց պահանջները անշարժ գույքի շուկայում:
ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ/ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ
Մենք հակված ենք քաղաքակիրթ շուկայի օրենքներին: Մենք հաճախորդին տրամադրում ենք տվյալ գործարքին վերաբերվող ամբողջական տեղեկատվություն և դա իրականացնում ենք առավել կարճ ժամանակահատվածում:
ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ/ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մենք հետևում ենք գործնական էթիկայի կանոններին, որոնք հանդիսանում են կարևորագույն նախապայման յուրաքանչյուր աշխատողի և հաճախորդի փոխհարաբերությունների համար:
ՀԱՃԱԽՈՐԴԻ ՇԱՀԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպության կարևորագույն սկզբունքը հաճախորդի շահերի պաշտպանությունն է:
ԳԱՂՏՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Գույքի հետ կապված յուրաքանչյուր գործարք գաղտնիք է: Այդ պատճառով գաղտնապահությունը մեր աշխատանքի կարևորագույն մասն է կազմում:




